Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվել են

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվել են

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել:

Դիմակավորված անձինք ներկեր և քարեր են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով շինությունը նյութական վնաս է կրել, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:

Աղբյուրը հաղորդում է, որ դիմակավորված անձինք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական վանկարկումներ են հնչեցրել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ուժեղացրել են հյուպատոսության հսկողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---