Գիտնականներ. Ծխելն ավելացնում է տրոմբի առաջացման ռիսկը

Գիտնականներ. Ծխելն ավելացնում է տրոմբի առաջացման ռիսկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ծխելը թուլացնում է գենը, որը պատասխանատու է անոթների պաշտպանության համար, ինչն իր հերթին բարձրացնում է տրոմբերի առաջացման ռիսկը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները Circulation ամսագրում, տրոմբերն անոթները պակաս էլաստիկ են դարձնում, դա կարող է սրտային հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Այդ եզրակացությունները հիմնված են 140.000 մարդու գենետիկ նյութի ուսումնասիրության վրա, գրում է BBC-ին:

Զեկույցի հեղինակներից մեկը՝ դոցենտ Դանիշ Սալեհինը Փենսիլվանիայի համալսարանից, այդ հետազոտությունն առաջին քայլերից մեկն է համարում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վրա գենի ազդեցության գաղտնիքի բացահայտման գործում:

Ինչպես հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, թութունի օգտագործումը մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկն է, այդ թվում, քաղցկեղի, թոքերի ու սրտանոթային հիվանդությունների: Աշխարհում ծխելու պատճառով ամեն տարի մոտ 1,6 մլն մարդ է մահանում:

2016-ին բրիտանական Սենգերի ինստիտուտի և ԱՄՆ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի գիտնականները տվյալներ էին հրապարակել, ըստ որոնց օրական 1 տուփ ծխախոտի օգտագործման հետևանքով ամեն տարի թոքերի յուրաքանչյուր բջջում 150 մուտացիա է տեղի ունենում, 97 մուտացիա՝ ձայնային ապարատում, 23 մուտացիա՝ բերանի խոռոչում, 18՝ միզապարկում, 6՝ լյարդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---