3 մայիսի 2017 - 12:25 AMT
Երևանում հնգյակ է ծնվել

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, ծնվել է հնգյակ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:

Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում ծնվել է 4 աղջիկ և 1 տղա: Երեխանները կկրեն Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա անունները։

Երեխաները լույս աշխարհ են եկել Կեսարյան հատմամբ, մայրը հղիացել է բնական ճանապարհով: Երեխաները կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ, նրանք գտնվում են խիստ հսկողության տակ:

2016-ի սեպտեմբերին Երևանում բնական ճանապարհով քառյակ էր ծնվել: