3 մայիսի 2017 - 18:30 AMT
Աշտարակի դպրոցի մանկավարժները գործադուլ են անելու՝ դպրոցի հիմնանորոգման պահանջով

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվ. հիմնական դպրոցի մանկավարժները որոշել են մայիսի 4-ին նախազգուշական գործադուլ անել դպրոցի հիմնանորոգման և վերանորոգման խնդրները բարձրաձայնելու նպատակով:

Մանկավարժները պահանջում են. դպրոցի անհապաղ վերանորոգում և հիմնանորոգում, ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու հնարավորության ընձեռում:

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից՝ 1962-ից, չի վերանորոգվել:Դպրոցի մարզադահլիճը, նիստերի դահլիճը և ճաշարանը վթարային լինելու պատճառով ապամոնտաժվել են:

Դասապրոցեսը կազմակերպվում է եռահարկ մասնաշենքում, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի հիմնանորոգման:

2016-ի օգոստոսին Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է ուղղել ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: