Միջազգային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը ելույթ կունենա Երևանում

Միջազգային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որին որպես մենակատար հանդես կգա 2017-ի Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ռուբեն Կոզինը (Ռուսաստան):

Համերգը սկսվելու է Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով: Այնուհետ առաջին անգամ Հայաստանում կհնչի Մ.Մուսորգսկու «Նկարներ պատկերասրահից» ստեղծագործության մշակումը լարային նվագախմբի համար, գրում է Panorama.am:

Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---