Բուքմեյքերներ. Արծվիկը «Եվրատեսիլի» ֆավորիտների հնգյակում է

Բուքմեյքերներ. Արծվիկը «Եվրատեսիլի» ֆավորիտների հնգյակում է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հովհաննիսյանը միջազգային երգի մրցույթի ֆավորիտների հնգյակում է։ Այդպես են կարծում եվրոպական բուքմեյքերները, որոնք մրցույթի պաշտոնական կայքում (Eurovisionworld) ներկայացրել են «Եվրատեսիլ- 2017»-ի մասնակիցների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։

Արծվիկը զիջում է Իտալիան ներկայացնող մասնակցին, որը ցուցակում առաջինն է, և նրան հաջորդող Բուլղարիայի, Շվեդիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչներին, գրում է Sputnik Արմենիան

Առաջին տասնյակում են Ռումինիայի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բելգիայի և Դանիայի պատվիրակերը։

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

Կարդացեք նաև՝ Արծվիկը լավագույնն է ըստ «Եվրատեսիլում» հավատարմագրված լրագրողների

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---