«Քարերի սիմֆոնիային» կից շինարարություն է ընթանում

«Քարերի սիմֆոնիային» կից շինարարություն է ընթանում

PanARMENIAN.Net - Գառնիում «Քարերի սիմֆոնիային» կից շինարարություն է ընթանում: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով ահազանգել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հասմիկ Եվոյանը՝ ներկայացնելով նաև լուսանկարները:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունն արդեն իսկ արձագանքել է հրապարակմանը.

«Արդեն թեժ գիծը բացված է: Բնապահպանական տեսուչները մեկնել են տեղում խնդրին ծանոթանալու»,- նշեց նա ու հավելեց, որ հետագա քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը» բնական հուշարձան է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։Բնական հուշարձանը նշանավոր է իր արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---