Աֆղանստանում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Աֆղանստանում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբդուլ Հասիբը, սպանվել է աֆղան և ամերիկացի զինվորների հարձակման արդյունքում: Ինչպես հայտնել են ԱՄՆ զինվորականները, Հասիբն ու ԻՊ մի շարք այլ «բարձրաստիճան» անդամներ սպանվել են ապրիլի վերջում Աֆղանստանի արևելքում:

Ըստ ԱՄՆ բանակի ներկայացուցիչների հայտարարության, Հասիբի և նրա մերձավոր զինակիցների ոչնչացումը կարող է «զգալիորեն» թուլացնել ԻՊ դիրքերը, ինչպես նաև մոտեցնել զինվորականների գլխավոր նպատակը՝ ամբողջ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը:

Աֆղանական Նանգանհար գավառում հատուկ գործողության ժամանակ սպանվել է նաև 2 ամերիկացի զինվոր: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, նրանք կարող էին սխալմամբ սպանվել ԱՄՆ դաշնակիցների կողմից, գրում է Deutsche Welle-ն:

Հասիբի ապաստարանն այն թունելային համալրիի հարևանությամբ էր, որի վրա ԱՄՆ զինվորականները ապրիլի 13-ին գցել էին ամենամեծ ոչ միջուկային ռումբը՝ «մայր ռումբը»: Ըստ աֆղանական աղբյուրների, սպանվել է ԻՊ 92 գրոհային: Ըստ ԱՄՆ ՊՆ տվյալների, Աֆղանստանում դեռևս մոտ 1000

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---