Ստամբուլում դատում են երկու ոստիկանի, ովքեր տեղյակ էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստության մասին

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանության երկու սպա մեղադրվում են քամահրական վերաբերմունքի մեջ Հրանտ Դինքի ծրագրվող սպանության մասին տեղեկատվության նկատմամբ: Տրապիզոնի դատախազի խոսքերով, նրանք գիտեին սպանության նախապատրաստման մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կանխելու համար: Ոստիկանության երկու սպաները տեղափոխվել են Տրապիզոն հուլիսին եւ եթե մեղավոր ճանաչեվն, նրանց 6 ամսից 2 տարվա ազատազրկում է սպառնում: Դատախազության հայտարարությունում ասվում է, որ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկատվությունը չի ուղարկվել Ստամբուլ: Քննիչները, ովքեր հետաքննում էին անվտանգության ծառայությունների առնչությունը հանցագործությանը, չորս ոստիկանների էին կասկածում, սակայն միայն երկուսի նկատմամբ է քրեական գործ հարուցվել: Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որ ոստիկանության պետեր Ռամազան Ակույուրեկն ու Ռեշադ Ալթայը, ինչպես նաեւ վեց այլ ոստիկաններ չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում է Doğan News Agency-ն:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամասթի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---