«Դեդփուլը» մեծահասակների համար մուլտսերիալի կվերածվի

«Դեդփուլը» մեծահասակների համար մուլտսերիալի կվերածվի

PanARMENIAN.Net - «Դեդփուլ» կատակերգական մարտաֆիլմի սփին-օֆը կնկարահանվի մեծահասակների համար մուլտսերիալի տեսքով: FXX հեռուստաալիքը մտադիր է նոր մուլտսերիալի 10 էպիզոդ նկարահանել: Պրեմիերան նախանշված է 2018-ին, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Նախագծի սցենարիստն ու պրոդյուսերը կլինի Ռոբերտ Գլովերը, որը հայտնի է դրամատիկ «Ատլանտա» կատակերգությամբ, որտեղ նաև գլխավոր դերն է կատարել:

«Գլովերը շատ տաղանդավոր և բազմակողմանի դերասան է, որը կկարողանա կյանքի կոչել Դեդփուլի մասին մուլտսերիալը»,-հայտարարել է FXX ներկայացուցիչ Նիկ Գրադը:

Ջեֆ Լոեբը, որը Marvel Television ընկերության փոխնախագահն է և որին պատկանում են «Դեդփուլի» իրավունքները, խոստացել է, որ նախագիծը նոր շրջադարձ կլինի մեծահասակների համար մուլտիպլիկացիայում:

2016-ի փետրվարին էկրան բարձրացած «Դեդփուլը» դարձավ միայն մեծահասակների համար ֆիլմերի պատմության մեջ ամենամեծ գումարը վաստակած ֆիլմը՝ հավաքելով մոտ 800 մլն դոլար 58 մլն բյուջեով: Մարտաֆիլմը հիմնված է Marvel կոմիքսների վրա: 2018-ին էկրան կբարձրանա կինոֆիլմի շարունակությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---