Ալոյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում

Ալոյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ազգությամբ եզդի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել: Նա Կեմերովոյում հաղթել է նիկարագուացի Յադեր Կարդոսային:

Մինչև 52.16 կգ քաշային կարգում 10 ռաունդ տևողությամբ մենամարտում 28-ամյա բռնցքամարտիկը հաղթել է 100-90, 100-90, 99-91 հաշվով դատավորների միաձայն որոշմամբ, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Ալոյանը Ռիո դե Ժանեյրոյի 2016 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, սակայն զրկվել է մեդալից արգելված նյութերի օգտագործման պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---