Տիմատիի երևանյան համերգն անցել է առանց Տիմատիի

Տիմատիի երևանյան համերգն անցել է առանց Տիմատիի

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 12-ին պետք է կայանար հայտնի ռեփեր Տիմատիի, L'One-ի, Մոտի և Քրիստինա Սիի համերգը։

Երկրպագուները սպասել են գրեթե մինչև կեսգիշեր, սակայն Տիմատին այդպես էլ բեմ դուրս չի եկել։ Միջադեպի կապակցությամբ վերջինս տեսաուղերձով դիմել է երկրպագուներին՝ պարզաբանելով կատարվածն ու նշելով, որ բեմ դուրս չի եկել տեխնիկական խնդիրների պատճառով։

«Սիրելի երկրպագուներ, Երևան, ցավոք այսօր ես ահռելի հետաձգման, տեխնիկական անսարքությունների պատճառով չկարողացա բեմ բարձրանալ։ Սարքավորումներն ամբողջովին ջուր էին եղել և վառված ձայնային քարտի պատճառով իմ համերգն այսօր չկայացավ: Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ Քրիստինա Սիի, L'One և Մոտի ելույթը։ Իմ համերգը չի չեղարկվում, այն տեղափոխվում է։ Խնդրում եմ պահեք ձեր տոմսերը, քանի որ դրանք վավերական կլինեն հաջորդ համերգի համար, որը կկայանա ամենամոտ ժամանակներում։ Մենք կհայտարարենք ամսաթիվը, կանենք առավելագույնը ձեզ չհիասթափեցնելու համար, որպեսզի շոուն ձեզ դուր գա», – նշել է Տիմատին իր Instagram-ում տարածած տեսանյութում՝ հավելելով, որ կհանդիպեն ամենամոտ ժամանակահատվածում:

Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում կայացել է 2015-ի դեկտեմբերին: Կազմակերպիչը նույն ընկերությունն էր՝ Jet Set-ը: Այն անգամ ևս բոլոր տոմսերը սպառվել էին, իսկ երևանյան համերգն ընդգրկվեց լեյբլի 2015-ի լավագույն համերգների 10-յակում:

Ընթերցեք նաև. Black Star-ի համերգը Երևանում. Ինչու Տիմատին բեմ դուրս չեկավ

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---