26  13.05.17 - Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ

ՀՀ-ում անցկացված Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթը նվաճել է ՌԴ ներկայացուցիչը

ՀՀ-ում անցկացված Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթը նվաճել է ՌԴ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ անցկացվել է Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալբերտ Ալեքսեևը ՌԴ-ից: 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ևս ՌԴ ներկայացուցիչներ են՝ Վլադիմիր Պոտապովը և Վոլոդյա Գուրլակովը:

«Ամեն ինչ շատ լավ անցավ, եղանակը ևս բարենպաստ էր թռիչքների համար»,- նշեց Սարգսյանը:

Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ևս պատրաստվում են նմանատիպ գավաթ անցկացնել:

Գավաթին ընդհանուր առմամբ մասնակցել է 10 մարզիկ, որոնցից 4-ը՝ Ռուսաստանից, մյուսները՝ ՀՀ-ից:Այն անցկացվել է Եղվարդի հարևանությամբ գտնվող հատուկ պատրաստված թռիչքուղու վրա (Եղվարդի լիճ):

2015-ին և 2016-ին Հայաստանում կայացել են Պարապլաներային թռիչքների միջազգային մրցումներ:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---