Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» կատակերգությունը վարձույթում կլինի սեպտեմբերի 1-ից

Մելիքյանի «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» կատակերգությունը վարձույթում կլինի սեպտեմբերի 1-ից

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ Աննա Մելիքյանի պրոդյուսերական նախագիծը` «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Ջոն Մալկովիչը, կինովարձույթ դուրս կգա սեպտեմբերի 1-ին: Այս մասին հայտնում է ֆիլմի դիստրիբյուտոր The Walt Disney Company-ի մամուլի ծառայությունը:

Ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 14-ին Սոչիում՝ ռուսական «Կինոտավր» փառատոնի փակման շրջանակում:

2015-ին Աննա Մելիքյանի ռեժիսորական աշխատանքը՝ «Սիրո մասին» ֆիլմը, արժանացել է այդ փառատոնի գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակին:

«Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» կատակերգությունը պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք կորել են մեծ քաղաքում. նրանք հանդիպում են, և յուրաքանչյուրն ունի իր սիրո պատմությունը: Ֆիլմի համառեժիսորներն են Աննա Մելիքյանը, Պավել Ռումինովը, Նատալյա Մերկուլովան և Ալեքսեյ Չուպովը:

Ֆիլմում խաղացել են նաև Ինգեբորգա Դապկունայտեն, Տինա Դալակիշվիլին, Ֆյոդոր Բոնդարչուկը, Վիկա Իսակովան, Մակսիմ Մատվեևը, Աննա Միխալկովան, Ֆյոդոր Լավրովը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---