Երևանի տիկնիկային թատրոնը Պրահայի փառատոնում մրցանակի է արժանացել

Երևանի տիկնիկային թատրոնը Պրահայի փառատոնում մրցանակի է արժանացել

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնի փակմանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումն արժանացել է «Լավագուն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի» մրցանակին, հաղորդում է թատրոնի ֆեյսբուքյան էջը:

«Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, նկարչական ձևավորման հեղինակը՝ Կարինե Բաբայան, անիմացիա՝ Մուշեղ Բաբայանի:

Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---