Նախարար. Հեպատիտ C-ով հիվանդ 1000 անձ լիարժեք և վերջնական բուժում կստանա

Նախարար. Հեպատիտ C-ով հիվանդ 1000 անձ լիարժեք և վերջնական բուժում կստանա

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է թվով 1000 հիվանդի բուժման համար նախատեսված հեպատիտ C-ի ծրագիրը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Ծրագիրը կմեկնարկի մայիսի վերջից:

«Այդ մարդիկ, ում առողջական վիճակը կարող է վատթարանալ տարիների ընթացքում, լիարժեք բուժման հնարավորություն են ստանում ներմուծված դեղերի շնորհիվ՝ ամենաթանկ դեղն անվճար ստանալով, և միևնույն ժամանակ, այդ հիվանդության տարածման կանխարգելման որպես առավել արդյունավետ մեթոդ է դա դիտարկվում», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր հերթին հավելել է, որ հեպատիտ C-ի բուժման մեջ օգտագործվող դեղորայքի արժեքը բավական մեծ է՝ հաճախորդի հաշվարկով այն հասնում է մոտ 86.000 դոլարի՝ 3 ամսվա կուրսի համար:

«Մենք Հայաստանում ունենք շուրջ 2000-2500 հիվանդ, որից 1000-ը այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանա», - ընդգծել է նախարարը:

Հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---