Գևորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից![]() 17 մայիսի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Գևորգ Կոստանյանն ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Գևորգ Կոստանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է նաև Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Որոշումը կայացվել է, հիմք ընդունելով ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը: 2016-ի օգոստոսի 4-ին Գևորգ Կոստանյանը հրաժարական էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Նա Կոլեգիայի անդամներին տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: 2017-ի հունվարին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվեց նախագահի խորհրդական։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |