Ծառուկյան. Եթե կոալիցիա չենք կազմում, ընդդիմություն ենք18 մայիսի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունն ընդդիմադիր է լինելու: Այդ մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից պատգամավոր ընտրված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը պետք է ղեկավարի նաև խմբակցությունը: «Եթե չենք հայտարարել, որ կոալիցիա ենք կազմում, ուրեմն ընդդիմություն ենք»,- ԱԺ 6-րդ գումարման նիստից առաջ ասել է նա լրագրողներին, հայտնում է Panorama.am-ը: Նա խոստացել է ակտիվ աշխատել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կորոշվի դաշինքի ցուցակներով ընտրված 8 պատգամավորի մանդատի հարցը՝ Ծառուկյանն ասել է, որ բոլոր խոչընդոտները հարթվել են, հակասություններ չկան, իսկ նրանց ճակատագիրը կորոշի խմբակցությունը: «Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք»,- հավելել է նա: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ նախորդ 131 պատգամավորն իր տեղը կզիջի նորընտիր 105 պատգամավորին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |