Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն![]() 19 մայիսի 2017 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն. Զանգակ և Բամբակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ արջուկների համար անուններն ընտրել են հանրության քվեարկության արդյունքներով: Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets-ի ջանքերով Զանգակի ու Բամբակի խնամքին մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը: Արջի քոթոթների համար ընտրվել էր մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մուշո-Նուշիկ: Քվեարկությանը կարելի էր մասնակցել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: 3-4 ամսական արջի ձագուկներին տեսուչները հայտնաբերվել էին գետի ափին: Քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Հիմնադրամը հայտարարել է, որ կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |