Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն

Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Լոռիում փրկված արջի քոթոթներն արդեն անուններ ունեն. Զանգակ և Բամբակ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը տեղեկացնում է, որ արջուկների համար անուններն ընտրել են հանրության քվեարկության արդյունքներով:

Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets-ի ջանքերով Զանգակի ու Բամբակի խնամքին մասնակցելու է Բրիջիթ Բարդոյի հիմնադրամը:

Արջի քոթոթների համար ընտրվել էր մի քանի տարբերակ. Զանգակ-Բամբակ, Հենզել-Գրետել, Ջոն-Սանսա, Միգել-Ուրսուլա, Միքո-Մանուշ, Մուշո-Նուշիկ: Քվեարկությանը կարելի էր մասնակցել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

3-4 ամսական արջի ձագուկներին տեսուչները հայտնաբերվել էին գետի ափին:

Քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Հիմնադրամը հայտարարել է, որ կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---