Գառնիում ճոպանուղու կառուցումը ձգձգվում է. Միջոցներ չկան![]() 20 մայիսի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը քննարկում է Գառնիում ճոպանուղի կառուցելու ֆինանսավորման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: «Քննարկում ենք ծրագրի ֆինանսավորման հնարավոր հարցերը, չի բացառվում հանրային-մասնավոր ֆինանսավորում: Սակայն, Գառնու ճոպանուղին վարկային միջոցներով ֆինասնավորելու վերջնական ծրագիր չկա», - ասել է Գաբրիելյանը, գրում է Aysor.am-ը: Գառնիում ճոպանուղի կառուցելու մասին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր դեռ 2017-ի սկզբին: Նա ասել էր, որ ճոպանուղին ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։ Մինասյանն ասել էր, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5 մլն դոլար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |