Գառնիում ճոպանուղու կառուցումը ձգձգվում է. Միջոցներ չկան

Գառնիում ճոպանուղու կառուցումը ձգձգվում է. Միջոցներ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը քննարկում է Գառնիում ճոպանուղի կառուցելու ֆինանսավորման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

«Քննարկում ենք ծրագրի ֆինանսավորման հնարավոր հարցերը, չի բացառվում հանրային-մասնավոր ֆինանսավորում: Սակայն, Գառնու ճոպանուղին վարկային միջոցներով ֆինասնավորելու վերջնական ծրագիր չկա», - ասել է Գաբրիելյանը, գրում է Aysor.am-ը:

Գառնիում ճոպանուղի կառուցելու մասին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր դեռ 2017-ի սկզբին: Նա ասել էր, որ ճոպանուղին ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։

Մինասյանն ասել էր, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5 մլն դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---