Հոքինգը հրապարակել է մարդկության հարատևության պայմանը22 մայիսի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մարդկության հարատևության գլխավոր պայմանն է հայտնել: Գիտնականը դա արել է Starmus IV Գիտության և արվեստի միջազգային փառատոնին ընդառաջ, որը կայանալու է 2017-ի հունիսի 18-23-ը նորվեգական Տրոնհեյմ քաղաքում: Փորձագետի կարծիքը հրապարակել է The Independent-ը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք բնակության համար պիտանի այլընտրանքային մոլորակների որոնումը», հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը ասել էր, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով: 2017-ի մարտին Հոքինգը հավանություն տվեց համաշխարհային կառավարություն ստեդծելու գաղափարին: Ըստ նրա, դա թույլ կտա կասեցնել մարդու ագրեսիան, մասնավորապես, կենսաբանական կամ միջուկային պատերազմը, որոնք, ըստ նրա, սպառնում են մարդկությանը: Հոքինգի գլխավոր գիտական արդյունքը կապված է սև անցքերի ճառագայթման նկարագրության հետ: Նա մեծ ճանաչում ստացավ 1988-ին, երբ լույս տեսավ նրա գիտահանրամատչելի «Ժամանակի սեղմ պատմությունը» գիրքը, որը թարգմանվեց տասնյակ լեզուներով և հրատարակվեց ընդհանուր առմամբ 10 մլն տպաքանակով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |