Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները![]() 22 մայիսի 2017 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ըստ ստացված քրեական գործի տվյալների՝ 2017թ. մայիսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված ՀՀԿ շտաբում խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը և բռնություն գործադրել իր նկատմամբ: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԿԱ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, և ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքների քննությունն ապահովելու ուղղությամբ: Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |