Առաջիկա 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանը մտադիր է սկսել ռազմական արտադրանքի արտահանում20 նոյեմբերի 2007 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը առաջիկա 2-3 տարիների ընթացքում պատրաստվում է սկսել ռազմական արտադրանքի արտահանում: Այդ մասին հայտնել է Ադբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նրա խոսքերով, արդեն այսօր Ադրբեջանը Ռուսաստան է արտահանում որոշակի ռազմական արտադրանք. «Դա մեծ նշանակության արտադրանք է: Հետագայում մենք մտադիր ենք ընդլայնել արտահանումը»: Յ. Էյուբովը չի ճշտել այդ արտադրանքի նշանակությունն ու անվանումը, սակայն նշել է, որ այն արտադրվում է Ադչբեջանում դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանից: Նրա խոսքերով, նախկին Խորհրդային Միության երկրներ միայն Ադրբեջանն էր ռազմական արտադրանք մատակարարում: «Այդ արտադրանքը առաջարկվում է ոչ միայն պաշտպանության նախարարության, այլեւ տարբեր ռազմական կառույցների համար: Այսօր մենք կարող ենք այն սպառել նաեւ հարեւան պետություններում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |