Ոստիկանությունը՝ ծնողներին. Վերջին զանգի օրն անչափահասներին մեքենա մի տրամադրեք24 մայիսի 2017 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կոչ է արել շրջանավարտներին մայիսի 26-ին, երբ Հայաստանի ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ձեռնպահ մնալ մեքենա վարելուց: «Ծնողներին հորդորում եմ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ համագործակցեք զանգվածային միջոցառումների ժամանակ և հիշեք, որ ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Տոնական օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցամերձ տարածքներում, հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, դրսևորվելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ: Մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |