«1000 դրամների» հիմնադրամին 5 ամսում 9 մլն դրամ է նվիրաբերվել![]() 25 մայիսի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվարից մայիս ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նվիրաբերություններ է ստացել տարբեր երկրներից: 5 ամսում նվիրաբերվել է ավելի քան 9 մլն դրամ: Առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից (համապատասխանաբար՝ 3.539.880 դրամ և 2.736.120 դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռումինիան (1.086.599 ՀՀ դրամ): Շվեդիայից փոխանցվել է 364.364 դրամ, ԱՄՆ-ից՝ 115.373 դրամ, Քաթարից՝ 82.403 դրամ, Գերմանիայից՝ 15.615 դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 5.000 դրամ, Օմանից՝ 1000 դրամ, Շվեդիայից՝ 5000 դրամ: Անհայտ աղբյուրից հիմնադրամին փոխանցվել է 1.189.013 դրամ: Վերը նշված ժամանակահատվածում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվել է 9.140.367 դրամին համարժեք նվիրաբերություն, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: 2017 թվականի հունվարի 1-ից հայկական զինված ուժերում զոհված 9 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել: Փոխհատուցման գումարը կազմում է 90 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի 10-ական մլն դրամ: Oրենքի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |