ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվել Հայոց ցեղասպանության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվելու Հայոց ցեղասպանության հարցով նրանց տեսակետը ճշտելու համար: Նախաձեռնության հեղինակ է հանդիասնում Քաղաքական գործողությունների հայ-ամերիկյան հանձնաժողովը (ARMENPAC), որն արդեն հրատարակել է հարցաթերթիկի տվյալները:



Նախագահի թեկնածուները պետք է իրենց հստակ դիրքորոշումը, ինչպես նաեւ իրենց մեկնաբանությունները ներկայացնեն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման, Հայաստան-ԱՄՆ առեւտրային հարաբերությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: «Ժամանակն է պարզելու, թե որքան առաջ կգնան մեր երկրի ղեկավարները մեր ժողովրդի կարեւորագույն խնդիրների կարգավորման հարցում»,- հայտարարել է հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեյսոն Կեֆիզին, հաղորդում է HAYINFO-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---