Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային![]() 30 մայիսի 2017 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային: Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»-ում Արթուր Ալեքսանյանի մարտի հատվածները, ինչպես նաև՝ իր կողմից նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում: Մեկ նամականիշով գեղաթերթիկը ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |