Գրավիչ ամառային սակագներ ԱՄՆ ռոումինգում` ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Գրավիչ ամառային սակագներ ԱՄՆ ռոումինգում` ՎիվաՍել-ՄՏՍ-ից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ մինչև 2017թ. օգոստոսի 31-ն ԱՄՆ-ում սահմանված են ռոումինգ ծառայությունների հետևյալ սակագները.

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ- ի ցանց, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգեր, տեղական ուղղություններով, մուտքային զանգեր՝25 Դ/րոպե:Ելքային SMS՝25 Դ/SMS: Ինտերնետ՝ 25 Դ/ՄԲ: Դեպի ՀՀ այլ, +374 97 և +374 47 ցանցեր՝100 Դ/րոպե:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից ջանք չի խնայում իր ճանապարհորդող բաժանորդների համար միջազգային ռոումինգի ծառայություններն առավել մատչելի դարձնելու համար: Ուստի՝ ռոումինգի սակագների լավագույն լուծումներն ու առաջարկները միշտ լինելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը և շարունակական բնույթ են կրելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---