Ծխելու արգելքը խախտելու համար կազմակերպությունը կտուգանվի $10.000-ով

Ծխելու արգելքը խախտելու համար կազմակերպությունը կտուգանվի $10.000-ով

PanARMENIAN.Net - Հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո արգելված վայրերում ծխելու համար տարածքի սեփականատիրոջ տուգանքը կարող է կազմել մինչև $10.000:

Այս մասին է հայտարարել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» հաղորդման եթերում:

«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երևույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա», - ասել է նա:

Նա նշել է, որ տուգանքներ այսօր էլ կան, սակայն չեն կիրառվում: Վերահսկող օրգաններն ու այլ մանրամասները դեռ որոշված չեն:

Նախարարը նշել է, որ ՀՀ-ն առաջին հորիզոնականներն է զբաղեցնում օնկոլոգիկ, սիրտանօթային ու դիաբետիկ հիվանդությունների տեսանկյունից, ինչը շուտափույթ լուծման կարիք ունի:

Ենթադրվում է, որ օրինագիծն ԱԺ կներկայացվի 2017-ի աշնանը:

Մասնակցեք PAN-ի հարցմանը. Կո՞ղմ եք, թե՝ դեմ ծխելու կտրուկ սահմանափակմանը

Ինչ է իրենից ներկայացնում ՀՀ ծխախոտի շուկան ու ով կարող է շահել արգելքից՝ կարդացեք այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---