163 մլն դրամ՝ Մեղրիի անցակետի արդիականացմանը

163 մլն դրամ՝ Մեղրիի անցակետի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն 163 միլիոն դրամ կհատկացնի Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացման համար։ Գործադիրի նիստին հավանության է արժանացել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Նախագծի հիմնավորմամբ նշում է, ոչ ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմամբ։

Ծրագրի նպատակն է միգրացիայի և սահմանային կառավարման ոլորտի մոտեցումը համապատասխանեցնել եվրոպական կառավարման չափանիշներին:

163 միլիոն դրամը կհատկացվի մաքսակետ տանող ավտոճանապարհի արտաքին լուսավորությունը արդիականացնելու համար: Դրանից մոտ 160-ը կնախատեսվի շինարարական աշխատանքների, մնացածը՝ տեխնիկական և հեղինակային հսկողության համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---