ՃՈ պետը՝ աջ ղեկով մեքենաների հնարավոր արգելքի մասին. «Տեղյակ չենք»

ՃՈ պետը՝ աջ ղեկով մեքենաների հնարավոր արգելքի մասին. «Տեղյակ չենք»

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղյակ չէ, որ Հայաստանում կարող են արգելել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները:

Կառավարությունում մշակվում է ծրագիր,որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, գրում է Araratnews.am-ը:

«Դուք տեսնում եք՝ եթե մի նորարարություն լինում է, եթե որևէ փոփոխություն կատարվում է, Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես տեղեկացնում է վարորդներին: Եթե այդ հնարավոր փոփոխության մասին տեղյակ լինեինք, անմիջապես կտեղեկացնեինք մեր լրատվական ծառայության միջոցով», - ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ հուլիսի 1-ի առավոտից բազմաթիվ վարորդներ ճանապարհային ոստիկանություն են ահազանգել խնդրի մասին:

«Բայց մենք՝ ինքներս էլ տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը: Դուք երևի աղբյուրը գտնեք, իրենցից ճշտեք», - հավելել է Կարապետյանը:

Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---