«Եվրատեսիլ 2018»-ի պատվիրակ Յուլիա Սամոյլովան ելույթ կունենա «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում

«Եվրատեսիլ 2018»-ի պատվիրակ Յուլիա Սամոյլովան ելույթ կունենա «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանի պատվիրակ երգչուհի Յուլիա Սամոյլովան:

«Միսս ԱՊՀ- 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 մասնակից, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

Երևանում հունիսի 6-ին կայանալիք միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնի 3 մասնակից: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, որը ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ:

Յուլիա Սամոյլովան վաղ տարիքում մասնակցել է տարբեր մրցույթների: 14 տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում: 2008 թվականին հիմնադրել է TerraNova խումբը: Խումբն իր գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը: 2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացել է Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը: Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: 2018-ին էլ փորձելու է «Եվրատեսիլ 2018» մրցույթի հաղթական դափնին բերել Ռուսաստան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---