Հնգյակից 2 աղջիկը մեկ ամսական են և 1 կգ-ից ավելի են կշռում

Հնգյակից 2 աղջիկը մեկ ամսական են և 1 կգ-ից ավելի են կշռում

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 3-ին ծնված փոքրիկ Աննան և Ռոզին հունիսի 3-ին դարձել են մեկ ամսական։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող փոքրիկն արդեն կշռում է 1070գր, կերակրվում է զոնդով, շնչում քթային դիմակով։ Աննային վաղուց արդեն լողացնում են, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մոր և մանկան առողջության գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Ռոզին, ով նույնպես անհրաժեշտ 200 գրամով քաշն ավելացրել է։

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---