«Աերոֆլոտ». Անվճար տոմսերի մասին մրցույթի հայտարարությունը կեղծ է

«Աերոֆլոտ». Անվճար տոմսերի մասին մրցույթի հայտարարությունը կեղծ է

PanARMENIAN.Net - 2017-ի հունիսի սկզբից սոցցանցերի օգտատերերը սկսել են հղումներ տարածել, թե իբր խաղարկվում են Emirates Airlines և «Աերոֆլոտ» ընկերությունների ավիատոմսեր: Ռուսական ավիաընկերությունը զգուշացրել է, որ ոչ մի կապ չունի դրա հետ, իսկ հայտարարությունը տարածվել է խարդախության նպատակով:

Առաջիններից մեկն իրավիճակին ուշադրություն է դարձրել մասնավոր հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Ռուսլան Յուսուֆովը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ վերջին շրջանում սոցցանցերում բազում հղումներ է տեսնում «Աերոֆլոտը» 2 տոմս է նվիրում» հղումով:

Անցնելով հղումով՝ օգտատերերը հայտնվում են կայքերում, որտեղ առաջարկվում է հարցման մասնակցել և 2 անվճար ավիատոմս ստանալ «Աերոֆլոտից»: Կայքերի հասցեները նման են ավիաընկերության պաշտոնական դոմենին: Նմանատիպ մրցույթներ են հայտարարվել նաև Emirates Airlines և KLM ավիաընկերությունների անունից:

«Աերոֆլոտը» հայտարարել է, որ կապ չունի խաղարկության հետ և կոչ է արել զգոն լինել ու չվստահել անձնական տվյալները խարդախների, հայտնում է vc.ru-ն:

Ըստ Յուսուֆովի, անցնելով այդ հղումներով, օգտատերերը կարող են վարակել իրենց համակարգիչները վիրուսով և համաձայնել ֆեյսբուքյան աքաունթի փոխանցմանը գովազդային գործակալություններին: Երբ ձեր համակարգիչն արդեն վարակված է, ձեր աքաունթը հաշվառված, դուք արդեն դիտել եք գովազդը, հրավիրել եք ընկերներին և գրառում կատարել սոցցանցում, դուք կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը. «Ցավոք, դուք չեք շահել: Մյուս անգամ կհաջողվի»: Բայց ձեր պարզամտության շնորհիվ, այդ սխեմայի հետևում կանգնած մարդիկ, ջեքփոթ կշահեն»,-ասել է Յուսուֆովը:

Ի վերջո, կարող է այնպես պատահել, որ օգտատերի սարքին կապված առցանց բանկից կարող են գումարներ հափշտակվել, իսկ համակարգիչը կմիացվի DDoS-հարձակումների համակարգին կամ սփամին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---