Վրաստանում չծխող կալանավորները կառանձնացվեն ծխողներից

Վրաստանում չծխող կալանավորները կառանձնացվեն ծխողներից

PanARMENIAN.Net - Վրաստանում չծխող կալանավորները կառանձնացվեն ծխողներից՝ պատիժը կրելով տարբեր բանտախցերում: Այդ մասին ասվում է Վրաստանի համապատասխան գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «Փոփոխությունների նպատակն է չծխողներին զերծ պահել ծխախոտի վնասակար ազդեցությունից»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

2017-ի մայիսին վրացական խորհրդարանը ուղղումներ է կատարել համապատասխան օրենքում՝ սահմանափակումներ նախատեսելով ծխախոտի սպառման համար:

Ըստ ուղղումների, մայիսի 1-ից Վրաստանում արգելվել է ծխելը հասարակական վայրերում, ինչպես նաև ծխախոտի գովազդը: Ըստ ԱՀԿ 2015-ի զեկույցի, Վրաստանն այն երկրների թվում է, որոնք առավել զգալի արդյունքի են հասել ծխելու դեմ պայքարի և ճանապարհներին անվտանգության ապահովման գործում:

Ըստ ԱՀԿ, Վրաստանը ծխախոտի օգտագործման առումով աշխարհում առաջատարներից է: Երկրում կանոնավորապես ծխում է բնակչության 40 տոկոսը, տղամարդկանց շրջանում դա կազմում է 60 տոկոս, կանանց՝ 15 տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---