Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են ռազմական ինքնաթիռներ արտադրելու շուրջ

Թուրքիան և ՌԴ-ն բանակցում են ռազմական ինքնաթիռներ արտադրելու շուրջ

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում համատեղ 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ արտադրելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության պետական «Ռոստեկ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Դրա համար Թուրքիայում կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Միասին նոր և ժամանակակից արտադրանք կարող ենք ունենալ»,- ասել է Չեմեզովը, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Yeniakit-ի վրա հղումով:

Վերջինս նաև խոսել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման բանակցությունների մասին: Ըստ նրա՝ այժմ քննարկվում է հարցի ֆիանանսական մասը: Այդ նպատակով երկու երկրների ֆինանսների նախարարների միջև խորհրդակցությունները շարունակվում են:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանն անգամ պատրաստ է S-400 համակարգերի արտադրությունը նաև Թուրքիայի հետ համատեղ կազմակերպել, բայց արդեն ի հայտ են գալիս որոշ խոչընդոտներ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են Թուրքիայից մթերքների ներմուծման սահմանափակումները:

Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---