Մասնագետները պատմել են հացի վնասի և օգուտի մասին

Մասնագետները պատմել են հացի վնասի և օգուտի մասին

PanARMENIAN.Net - Իսրայելցի մասնագետները հետազոտել են, թե ինչպես է ազդում մարդու առողջության վրա սպիտակ և չզտած ալյուրից պատրաստված հացը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հայտնում է Lenta.tu-ն EurekAlert-ի վրա հղումով:

Գիտնականները պարզել են, որ հացի չափավոր օգտագործումը շատ մեծ ազդեցություն չի ունենում աղիների միկրոֆլորայի վրա, սակայն, այնուամենայնիվ, կան անհատական գործոններ, որոնք հարկ է հաշվի առնել: Էքսպերիմենտին մասնակցել է 20 մարդ, որից յուրաքանչյուրը օրական սննդակարգի մոտ 10 տոկոսը լրացրել է հացի տեսքով: Մասնակիցներին խնդրել են 2 շաբաթով ավելացնել սննդակարգի հացին բաժին ընկնող կալորիականությունը 2,5 անգամ: Մասնակիցների կեսը սպիտակ հաց է օգտագործել, մյուս կեսը՝ սև: Երկու շաբաթ մասնակիցները հետազոտվել են, մասնավորապես, չափագրվել է գլյուկոզայի մակարդակը և անհրաժեշտ հանքային տարրերի առկայությունը:

«Սպասումներին հակառակ առաջին արդյունքները ցույց տվեցին, որ կլինիկապես մեծ տարբերություն չկա երկու հացատեսակների կիրառման ցանկացած պարամետրի մասով, որը չափագրվել է»,-ասել է հետազոտության համահեղինակ Էրան Սիգալը:

Սակայն, ըստ գիտնականների, այս եզրահանգումը ստացվել է արդյունքների միջինացված տվյալների հիման վրա: Սակայն, եթե ուսումնասիրելու լինենք յուրաքանչյուրին առանձին, ապա տարբերություններ կնկատվեն: Պարզվել է, որ սև հաց օգտագործողների մոտ կեսը օրգանիզմի վիճակի աննշան վատթարացում է ունեցել, ինչպես և սպիտակ հաց օգտագործների կեսը: Դա նշանակում է, որ նրանք պետք է այլ տեսակի հաց օգտագործեն:

Մասնագետները դա կապում են հացի հանդեպ օրգանիզմի գլիկեմիկ ռեակցիայի բնույթի, ինչպես նաև սննդային արժեքի և բջջանյութի պարունակության հետ տարբեր տիպի մթերքներում: Գիտնականները համակարծիք են, որ իմաստ չունի բոլոր մարդկանց միջինացված խորհուրդներ տալ հացի ընտրության հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---