Gebrüder Weiss-ը ՀՀ-ում գրասենյակ է բացում 7 հունիսի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Gebrüder Weiss ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունը Մետաքսի ճանապարհի երկայնքով: Մեկ միլիոնանոց Երևան քաղաքի կենտրոնում ապրիլի սկզբին իր աշխատանքն է սկսել նոր ներկայացուցչական գրասենյակը, որը գործելու է Gebrüder Weiss ընկերության Թբիլիսիում գործող վրացական մասնաճյուղին կից: Առաջարկվելու են հավաքական բեռների՝ Ավստրիայի (ք. Վիեննա) և Գերմանիայի (ք. Հանաու) պահեստների միջոցով շաբաթական երկու անգամ իրականացվող բեռնափոխադրումներ Եվրոպայի ցանկացած կետից՝ Վրաստանով (ք. Թբիլիսի) դեպի Հայաստան: Ցամաքային բեռնափոխադրումներին զուգահեռ, ծառայությունները ներառում են նաև օդային և ծովային բեռնափոխադրումները, որոնք ևս ղեկավարվելու են Թբիլիսիում գործող Gebrüder Weiss-Hub-ի կողմից: Ընդլայնում կովկասյան տարածաշրջանում «Երևանում գործող ներկայացուցչությամբ մենք ընդլայնում ենք մեր ցանցը կովկասյան տարածաշրջանում՝ հանդիսանալով կապող օղակ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև», - ռազմավարական քայլը ներկայացնում է Թոմաս Մոզերը, Gebrüder Weiss ընկերության տնօրենը և Հարավ-Արևելք/ԱՊՀ տարածաշրջանային ղեկավարը: Ներկայացուցչությունը տեղի արտահանող ձեռնարկություններին պետք է հնարավորություն ընձեռի մուտք գործել հայկական շուկա:
«Այս գործընթացում ցանկանում ենք նաև զարգացնել արտահանումը Հայաստանից Եվրոպա», - շարունակում է Մոզերը: Հյուսիս-հարավ ցամաքային միջանցքը՝ տարանցիկ փոխադրման լավագույն միջոց «Ճանապարհատրանսպորտային իրավիճակը Հայաստանում բարդ է, քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ արևմուտքի ու արևելքի փակ սահմանները մեկուսացնում են երկիրը: Սա բնականաբար ազդում է նաև տրանսպորտային հնարավորությունների վրա», - ասում է Ալեքսանդր Խարլամովը՝ Gebrüder Weiss ընկերության Վրաստանի ներկայացուցչության ղեկավարը՝ նշելով լոգիստիկ ընկերության համար բարդ աշխարհագրական բաղադրիչները: Ներկրումների մեծ մասը իրականացվելու է վրացական ծովային նավահանգիստների միջոցով, այնուհետև՝ Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան: Իր 6.500 աշխատակցով, ընկերությանը պատկանող 150 գրասենյակներով և մոտ 1,36 միլիարդ եվրոյի տարեկան շրջանառությամբ (2016) Gebrüder Weiss ընկերությունը դասվում է Եվրոպայի առաջատար բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունների թվին: Gebrüder Weiss Հոլդինգ ԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ավստրիա), իր գործունեության հիմնական ոլորտներից բացի, որոնք են ցամաքային բեռնափոխադրումները, օդային և ծովային բեռնափոխադրումները, ինչպես նաև լոգիստիկան, իր տանիքի տակ է համախմբում մի շարք հատուկ մասնագիտացված՝ ոլորտին հատուկ լուծումներ և դուստր ձեռնարկություններ, որոնք ներառում են լոգիստիկ խորհրդատվություն x|vise, tectraxx (ոլորտի մասնագետ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար), inet-logistics (ծրագրային լուծումներ TMS բեռնափոխադրումների կառավարման համար), dicall (հաղորդակցման ծրագրեր, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo (երկաթուղային բեռնափոխադրումներ) և Gebrüder Weiss ընկերության ծանրոցային առաքումների ծառայությունը, որն ավստրիական DPD ընկերության գործընկերն է: Այս փաթեթը կոնցերնին հնարավորություն է տալիս արագ և ճկուն կերպով արձագանքել պատվիրատուների կարիքներին: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած ընտանեկան այս ձեռնարկությունը, որը տրասնպորտային ոլորտում ունի ավելի քան 500 տարվա պատմություն, այսօր համարվում է կայուն գործարարական փորձի առաջատար: Photo: Ozbalci/ iStock/ Getty Images Plus/ Getty Images Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |