Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նահանջել է UWW-ի վարկանիշում

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նահանջել է UWW-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույնների շարքում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ:

98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նահանջել է երկու հորիզոնականով և այժմ երրորդն է: Նա 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի էր արժանացել:

Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղն է զբաղեցնում, Վարշամ Բորանյանը (71 կգ)՝ 17-րդ, Կարապետ Չալյանը և Արսեն Ջուլֆալակյանը (երկուսն էլ՝ 75 կգ), համապատասխանաբար, 12-րդ և 16-րդ, իսկ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) 15-րդն է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայ ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

Կարդացեք նաև՝UWW-ի վարկանիշում ՀՀ ազատ ոճի 3 ըմբիշ կա

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---