Տիմատիի բացօթյա համերգին Երևանում ավելի քան 40.000 հանդիսատես էր հավաքվել 9 հունիսի 2017 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ ռուս հիփ-հոփ կատարող Տիմատիի բացօթյա համերգը, որին մուտքն անվճար էր։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեց համերգը կազմակերպած Jet Set ընկերության հիմնադիր Արման Ալեքսանյանը, ըստ իրենց մոտավոր հաշվարկի, համերգին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա։ Դեպի Հրապարակ տանող բոլոր մուտքերն ու փողոցները լի էին մարդկանցով։ «Մոտ 45.000 մասնակից ենք հաշվել»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ իրենք շատ գոհ են, քանի որ համերգն անցավ նույնիսկ սպասվածից ավելի լավ։
Մինչ այդ Ալեքսանյանն ասել էր, որ Հանրապետության հրապարակը մոտ 30.000 հանդիսատես կարող է տեղավորել, բայց իրենք ավելին են ակնկալում։ Չնայած համերգը սկսվեց ժամը 20:00 -ին, հանդիսատեսը սկսել էր հավաքվել դեռ ժամը 19:00-ից։ Մինչև երգչի բեմ բարձրանալը ներկաներին զբաղեցնում էր Տիմատիի պաշտոնական DJ-ը, Black Star լեյբլի մասնակից DJ Philchansky-ն։ Ինքը Տիմատին բեմ բարձրացավ ժամը 21:00-ին ու մոտ ժամ ու կես տևողությամբ համերգ տվեց՝ կատարելով ինչպես համեմատաբար նոր, այնպես էլ հին հիթեր։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |