Էրդողանը հավանություն է տվել թուրքական զորախմբի տեղակայմանը Կատարում

Էրդողանը հավանություն է տվել թուրքական զորախմբի տեղակայմանը Կատարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել թուրքական զորախմբի տեղակայումը Կատարում արտոնող օրենքին, ինչպես նաև երկու երկրների միջև կնքվող համաձայնագրին զինովարականների ուսուցման վերաբերյալ:

Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որով թույլատրվում է զինծառայող գործուղել Կատար և կազմակերպել այդ երկրի –անդարմերիայի ուսուցումը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են թուրքական ռազմակայան ստեղծել Կատարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Թուրք զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի երկու երկրների գործակցության մասին համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2015-ին:

Հունիսին 5-ին արաբական մի շարք պետություններ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Եմենը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը կողմ չէ Կատարի մեկուսացմանը և կշարունակի զարգացնել հարաբերությունները վերջինիս հետ: :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---