ԵԱՀԿ նոր ղեկավարը կաջակցի ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր քայլերին

PanARMENIAN.Net - «Ցավոք, հակամարտությունների կարգավորման գործընթացը Մոլդովայում եւ Վրաստանում դեռեւս արդյունք չեն տվել: Մենք պետք է կոչ անենք կողմերին ակտիվացնել երկխոսությունը եւ ես, որպես նոր նախագահ, կաջակցեմ դրան: Ես նաեւ կաջակցեմ ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր քայլերին»,-ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան: Իր հերթին, Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգն ընդգծել է, որ «հակամարտությունները Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում շեղում են այդ երկրների առաջնորդների ուշադրությունը սոցիալ-տնտեսական զարգացումից, եւ ԵԱՀԿ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի այդ հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար»,-հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---