Հանրային քննարկումներ՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի շուրջ

Հանրային քննարկումներ՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի շուրջ

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներակայացված նախագծերի կարևորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը։

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Կարդացեք նաև՝«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քննարկում՝ Հանրային խորհրդում. Գնահատականը դրական է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---