ՊՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում միջադեպերի վրա

ՊՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում միջադեպերի վրա

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում համանախագահները հանդիպումներ կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված է նաև համանախագահների այցն Արցախ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնակնա ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ. «Նրանք մտադիր են պարզել, թե ինչ իրավիճակ է հակամարտության գոտում, նախատեսվում է ղարաբաղյան կարգավորման արդի հարցերի քննարկում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---