Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ում հեռուստամարաթոնի ընթացքի եւ արդյունքների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից ԱՄՆ-ում 2007թ. հեռուստամարաթոնի ընթացքի եւ արդյունքների շուրջ: Խորհրդակցությանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը, հանրապետության վարչապետն ու կառավարության մի խումբ անդամներ, ԼՂՀ գլխավոր դատախազը, Գերագույն դատարանի նախագահը, Նախագահի աշխատակազմի ղեկավարն ու պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:



Հանրապետության ղեկավարը գոհունակություն է հայտնել հեռուստամարաթոնի ընթացքի եւ արդյունքների կապակցությամբ` որակելով դրանք արդյունավետ: Բակո Սահակյանը ներկաներին տեղեկացրել է, որ Սփյուռքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները եւ Սփյուռքին այդ խնդիրների լուծման գործում ներգրավելու անհրաժեշտությունը: Ըստ ԼՂՀ Նախագահի, ամենակարեւոր ձեռքբերումներից է առկա փոխգործակցությունը շարունակելու եւ էլ ավելի խորացնելու ուղղությամբ մեր հայրենակիցների պատրաստակամությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ Սփյուռքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առավելապես շոշափվել են ԼՂՀ առողջպահության, գյուղատնտեսության, էներգետիկ բնագավառներին, ջրի հիմնախնդրի լուծման` մասնավորպես Ստեփանակերտում, ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Արցախ-Սփյուռք մշտական եւ արդյունավետ կապի հիմնական գրավականներից է համապատասխան տեղեկատվական դաշտի ստեղծումը: Նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին մոտ ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Բակո Սահակյանը կարեւորել է նաեւ փորձի փոխանակման պարագայում ԼՂՀ տարբեր գերատեսչությունների աշխատակիցների գ ործուղումը արտասահման, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կատարելագործել իրենց մասնագիտական ունակությունները, ինչպես նաեւ ներկայացնել Արցախը Սփյուռքի եւ արտասահմանցի գործընկերներին, հաղորդում է ԼՂՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---