Բախումներ Վանում և Բինգյոլում. ՔԱԿ 20 զինյալ է սպանվել

Բախումներ Վանում և Բինգյոլում. ՔԱԿ 20 զինյալ է սպանվել

PanARMENIAN.Net - Վանում և Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ ավիագործողության հետևանքով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ է սպանվել: Այդ մասին ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«Վան գավառի Գեվաշ շրջանում օդային գործողության արդյունքում հունիսի 13-ին ՔԱԿ 4 զինյալ է սպանվել: Ավիացիոն գործողություն է անցկացվել նաև Իրաքի հյուսիսում՝ Հաքուրք շրջանում, որտեղ սպանվել է 5 զինյալ, իսկ հյուսիսային Իրաքի Զապ շրջանում՝ 11 զինյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գլխավոր շտաբի, ոչնչացվել է նաև ՔԱԿ զինամթերքի պահեստն ոը զենիթային կայանքը:

ՔԱԿ զինյալների և թուրք զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Բինգյոլ գավառում: 2 թուրք զինծառայող է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Haqqin.az-ը CNN Turk-ի վրա հղումով: CNN Turk

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---