Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտի գոլորշին կարող է վնասել ԴՆԹ-ն

Գիտնականներ. Էլեկտրոնային ծխախոտի գոլորշին կարող է վնասել ԴՆԹ-ն

PanARMENIAN.Net - Քոնեկտիկուտի համալսարանի մասնագետները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին կարող է վնասել ԴՆԹ-ն: Հոդվածը հրապարակվել է ACS Sensors ամսագրում:

Մասնագետները 3D տպիչի օգնությամբ միկրոֆլյուիդային համակարգ են ստեղծել, որը թույլ է տվել մոդելավորել քիմիական նյութերի ազդեցությունը մարդու բջիջների կենսապոլիմերների վրա (սպիտակուց և ԴՆԹ): Այդ արհեստական թոքերի վրա ստուգվել է ծխախոտի ծխի և վեյփի գոլորշու ազդեցությունը : Նուկլեինաթթուների վնասվածքները գրանցվել են էլեկտրաքեմիլյումինիսցենտային դետեկտորով, գրում է Lenta.ru-ն Gizmodo-ի վրա հղումով:

Գիտնականները պարզել են, որ հեղուկի մեջ լուծված քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում, որի հետևանքով առաջնում են ԴՆԹ-ի վրա ազդեցություն ունեցող նյութեր: Ընդ որում, նույնիսկ էլեկտրոնային ծխախոտը հանգեցնում է այնպիսի նյութերի առաջացման, որոնք կարող են ազդել ԴՆԹ վրա: Ընդ որում, նույնիսկ առանց նիկոտինի պարունակության հեղուկով էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար ազդեցություն ունի, որքան սովորական ծխախոտը:

2017-ի ապրիլին Chemical Research in Toxicology ամսագրում մի հոդված հրապարակվեց, որտեղ ասվում էր, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշուց թոքի հյուսվածքներում ակտիվանում են թթվայնացման սթրեսի հետ կապված գեները: Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, վեյփինգը ավելի քիչ է վնասում շնչուղիները, քան ծխախոտի ծուխը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---