ՄԱԿ. Կոալիցիայի ավիահարվածներից Ռաքքայում խաղաղ բնակիչներ են զոհվել

ՄԱԿ. Կոալիցիայի ավիահարվածներից Ռաքքայում խաղաղ բնակիչներ են զոհվել

PanARMENIAN.Net - Կոալիցիայի ավիահարվածների սաստկացման հետևանքով Ռաքքայի շրջանում «խաղաղ բնակիչների թվում զոհերի քանակն ապշեցուցիչ կերպով աճել է», ավելի քան 160.000 մարդ ստիպված է եղել արտագաղթել: Այդ մասին հայտարարել է Ժնևում Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն:

Ըստ Պինեյրոյի, մեծ մտահոգություն են առաջացնում արաբա-քրդական կազմավորումների գործողությունների հետևանքները, որոնք կոալիցիայի աջակցությամբ գրոհում են ահաբեկչական «Իսլամական պետության» դիրքերը:

Հանձնաժողովի ղեկավարը նաև քննադատել է կառավարական ուժերին: Պաշարված շրջաններից գրոհայինների և քաղաքացիական անձանց տարհանման վերաբերյալ 10 համաձայնագիրը զինյալ խմբավորումների հետ, «որոշ դեպքերում կարող է ռազմական հանցագործություն համարվել», քանի որ «խաղաղ բնակիչներն այլընտրանք չեն ունեցել», գրում է Կոմերսանտը Reuters-ի վրա հղումով:

Մինչև պատերազմն ու Ռաքքայի գրավումը ԻՊ կողմից քաղաքում ավելի քնա 200.000 մարդ էր ապրում: Ըստ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի տվյալների, Ռաքքայում ԻՊ 3-4.000 գրոհային կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---